ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Նրան թվում էր, թե դեռ մոր արգանդում է». երեխան լույս աշխարհ է եկել պտղապարկի մեջ
23:50, 15.10.2019 | mamul.am
21355 | 0

Չինաստանում երեխան լույս աշխարհ է եկել պտղապարկի մեջ՝ կեսարյան հատման արդյունքում: Նա սկսել է շնչել սովորական երեխաներից 2 րոպե ուշ, այն ժամանակ, երբ բժիշկները պատռել են պարկն ու մաքրել նրա շնչուղիները: DailyMail-ը հաղորդում է, որ բժիշկներն ստիպված են եղել այդ քայլին գնալ մոր և պտղի կյանքը փրկելու համար: Տղան, որ բեղմնավորվել է արհեստական բեղմնավորման ճանապարհով, կշռել է 2,5 կգ: Բժիշկներն ստիպված են եղել 36-ամյա կնոջը կեսարյան հատում անել, քանի որ պտուղը նստած դիրքով է եղել, բացի այդ, նրա պորտալարը, որ ընկերքի կենտրոնին չէ ամրացված եղել, փաթաթված է եղել նրա պարանոցի շուրջ: Նրա կյանքը չվտանգելու համար բժիշկները որոշում են կայացրել նրան արգանդից դուրս հանել պտղապարկը չվնասելով:

«Ծնվելուց հետո էլ նրան թվում էր, թե դեռ մոր արգանդում է»,- պատմել են բժիշկները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր