Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.46, EUR 526.02, RUB 7.42, GBP 613.63
+2 °C, +1 °C ... +12 °C Վաղը`+10 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Առողջապահության նախարարը՝ թունավորված դպրոցականների մասին
01:40, 16.10.2019

ԱՆ Արսեն Թորսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտ է հիմա Հայաստանում չեմ, բայց ամբողջությամբ հետևում եմ իրադարձություններին և ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ընդհանուր առմամբ Արտաշատի թիվ 5 դպրոցից հոսպիտալացվել է 25 երեխա։

Այս պահի դրությամբ Արտաշատի բժշկական կենտրոնում հոսպիտալացված է 5 երեխա, 20-ը առողջացմամբ տուն են ուղարկվել։

Հոսպիտալացված 5 երեխայի վիճակը գնահատվում է թեթև։ Նրանք ստանում են համապատասխան բուժում, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր