Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.46, EUR 526.02, RUB 7.42, GBP 613.63
+2 °C, +1 °C ... +12 °C Վաղը`+10 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Հայրը 6 երեխաներին 9 տարի պահել է նկուղում՝ հավատացնելով, թե մարդկությունը վերացել է
01:10, 16.10.2019

Նիդեռլանդներում ոստիկանությունը հայտնաբերել է 7 հոգանոց ընտանիք, որը վերջին 9 տարիների ընթացքում ապրել է նկուղում՝ աշխարհից կտրված: NLTimes-ը գրում է, որ փաբերից մեկի տնօրենը ոստիկանություն է զանգահարել, երբ իր փաբ է մտել գզգզված, երկար ու կեղտոտ մազերով ու ցնցոտիներով մի երիտասարդ: 25-ամյա տղամարդը խուճապահար է եղել, նա պատմել է, որ նկուղում իր քույրերի ու եղբայրների հետ փակված է եղել 9 տարի և հիմա ինքը փախել է, որ փրկի մնացածներին: Նրա մատնանշած հասցեում ոստիկանները հայտնաբերել են դեպի առանձնատան նկուղ տանող գաղտնի աստիճաններ: Նկուղում նրանք գտել են 16-25 տարեկան 5 մարդու և նրանց 58-ամյա հորը: Վերջինը ձերբակալվել է ոստիկանության հետ համագործակցելուց խուսափելու համար:

Պարզվել է, որ հայրը երեխաներին վստահեցրել է, թե իրենք աշխարհում ողջ մնացած միակ մարդիկ են և նկուղում պետք է սպասեն աշխարհի կործանմանը: Այսքան տարիներ ընտանիքը գոյատևել է իրենց այգու և ունեցած միակ այծի տված բարիքներով: Որտեղ է ընտանիքի մայրը, անհայտ է:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր