ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Իմ քայլում» Հ. Թովմասյանից ազատվելու 3 տարբերակ են քննարկել. «Հրապարակ»
09:15, 16.10.2019 | mamul.am
4652 | 0

«Հրապարակ»-ը գրւմ է. «Երեկ երեկոյան` ՍԴ որոշումից հետո, իմքայլական յուրայինների և իրավաբանների շտապ հավաք է տեղի ունեցել․ Մակունց, Սիմիդյան, Սուրեն Գրիգորյան, Արուսյակ Ջուլհակյան։ Քննարկել են ՍԴ որոշումը, որն անակնկալ է եղել նրանց համար։ «Իմ քայլում» պատրաստ են եղել նաեւ հարցի նման հանգուցալուծման, սակայն ո՛չ այս փուլում՝ մտածել են, որ նախագիծը վարույթ կընդունվի, իրենք ժամանակ կշահեն, կյանքի կկոչեն Վենետիկի հանձնաժողովի հետ պայմանավորվածությունները:

Սակայն, մեր տեղեկություններով, ՍԴ անդամները որոշել են «այստեղ ու հիմա» սկզբունքով հարցը փակել «տեղում»: Իմքայլականները քննարկել են իրենց ապագա քայլերը՝ հիմքում ունենալով Նիկոլ Փաշինյանի` ֆրակցիայի հետ հանդիպմանը տրված խոստումը` միևնույն է, Հրայր Թովմասյանը «գնալու» է: «Գնալու» 3 տարբերակ են քննարկել՝ օրենսդրական»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր