ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Նույն ձեռագրով է փորձում շարժվել իր իրավահաջորդ Հրայր Թովմասյանը». Վահագն Խաչատրյան
10:05, 16.10.2019 | mamul.am
4173 | 2

ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գագիկ Հարությունյանը` որպես ՍԴ-ի նախագահ, ՀՀ-ում բոլոր կեղծված ընտրությունները լեգիտիմացրեց և 2008-ին, նույնիսկ արտակարգ դրության պայմաններում, վճիռ կայացրեց, որը հակասում էր Սահմանադրությանը և չընտրված սերժին կարգեց նախագահ: Եվ այսօր նույն ձեռագրով է փորձում շարժվել իր իրավահաջորդ Հրայր Թովմասյանը և ասելով, որ կմնամ մինչև 2035-ը: Եվ այս մարդը չի գիտակցում, որ ինքը նախկին ռեժիմի դրածո է, և ինչպես սերժը հեռացավ, այդպես էլ ինքն է հեռանալու վստահ եմ: Նոր Հայաստանում սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավունք ունեն միայն անկողմնակալ և ժողովրդի վստահությունը վայելող Սահմանադրական դատարանի դատավորները: Իսկ Հրայրը և մյուսները մի ելք ունեն` հրաժարական տալ և հեռանալ, եթե չեն գնում այդ քայլին, ուրեմն քայլ կանի ՀՀ քաղաքացին և կհեռացնի և կմաքրի Սահմանադրական դատարանը նախկին ռեժիմի դրածոներից: Ընտրությունը ձերն է, որոշեք...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր