ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ինչո՞ւ խոստացված ժամկետում տեղ չհասան ՀԴՄ-ները. ՊԵԿ նախագահի պարզաբանումը
12:10, 16.10.2019 | mamul.am
3069 | 0

«Հսկիչ դրամարկղային մեքենաների առաջին խմբաքանակը այս ամսվա վերջին կլինի: Սեպտեմբեր էր նախանշված, բայց ՀԴՄ դաշտn ազատականացնողները մեկ տարի առաջ չէին պատկերացնում, որ ՀԴՄ-ն միայն այն արտադրելն ու ներմուծելը չէ, ՀԴՄ-ն ունի բազմաֆունկցիոնալ օրենսդրությամբ սահմանված պահաջներ, որոնք պետք է բավարարել: Եվ դրա համար պետք է ծրագրավորում արվի, պետք է POS տերմինալները սերտիֆիկացիա անցնեն, և այդ բոլորը պետք է պլանավորվեր, որը ոչ ոք չէր արել: Եվ դա պետք է ոչ թե ՊԵԿ-ն աներ, այլ այն տնտեսվարողները, ովքեր այդ ոլորտում գործունեություն իրականացնելու ցանկություն ունեին». հոկտեմբերի 16-ին հրավիրած մամուլի ասուլիսում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչու նախապես խոստացած ժամկետում՝ սեպտեմբերին չներմուծվեցին հսկիչ դրամարկղային մեքենաները:

ՊԵԿ նախագահն ասաց, որ իրենք կարծում էին, որ իրենց ունեցած 13 հազար 900 ՀԴՄ-ները կբավարարեին մինչև ազատականացման փուլը:

Ըստ Դ.Անանյանի՝ ՊԵԿ-ը կառավարության որոշման մի նախագիծ է պատրաստել, որով տնտեսվարողներին POS տերմինալները սերտիֆիկացնելու համար 6-ամսյա ժամկետ կտրվի: ՊԵԿ տվյալներով՝ ոլորտում գործունեություն իրականացնելու ցանկություն է հայտնել 14 ընկերություն, սակայն ներկա դրությամբ դրանցից միայն 5-ն է, որ մինչև տարեվերջ կկարողանա իրագործել իր բիզնես մտադրությունները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր