ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Վարչապետի դժգոհությունները նաև մոտիվացնող են. անփոխարինելի մարդ չկա». ՊԵԿ նախագահ
13:35, 16.10.2019 | mamul.am
3261 | 0

«Համենայն դեպս վարչապետի հետ հանդիպումներում իր հնչեցրած դժգոհությունները եղել են գործառույթների վերաբերյալ: Այդ առումով որոշակի դժգոհություններ, վերապահումներ, վարչապետը այո՛, հայտնել է, բայց դա ոչ թե իմ անձին է վերաբերում, այլ ՊԵԿ-ին»,- այսպիսի պատասխան տվեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը այն հարցին, թե ՀՀ վարչապետն իր աշխատանքից գո՞հ է:

Դ. Անանյանն ասաց, որ ցանկացած գործող կառույցի դեպքում միշտ ավելի արդյունավետ գործելու տեղ կա, թեպետ ՊԵԿ-ը, իր խոսքով, արդյունավետ է գործում:

ՊԵԿ ղեկավարը նշեց, որ վարչապետի դժգոհությունները նաև մոտիվացնող են:

Հիշեցնենք՝ մամուլում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ Դ.Անանյանը պաշտոնանկության ենթակաների շարքում է: Այս հիշեցմանն ի պատասխան ՊԵԿ ղեկավարն ասաց, որ եթե հետագայում կհայտնվի մեկը, որն ավելի լավ կիրականացնի ՊԵԿ ղեկավարի գործառույթները, ապա անվիճելի է, որ ինքը կհեռանա:

«Անփոխարինելի մարդ գոյություն չունի»,- թեման ամփոփեց Անանյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր