ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Տեղեկատվական, հոգեբանական պատերազմի ստոր հնարքներ օգտագործելու միջոցով փորձում է մոլորեցնել մարդկանց». Վարուժան Ավետիսյան
13:15, 16.10.2019 | mamul.am
9682 | 0

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն արձագանքելով լրագրողի հարցին, թե երեկ Վիտալի Բալասանյանն իր մամուլի ասուլիսում ասաց, որ Դուք ՊՊԾ գնդի գրավման օրը թողել եք արնաքամ լինի ոստիկան Արթուր Վանոյանը, ավելին՝ Ձեր ընկերներին էլ ասել եք՝ նա ենիչերի է, սատկացրեք դրան, պատասխանեց. «Բնականաբար, նման բան չի եղել: Վանոյանը, ցավոք սրտի, զոհվել է փոխհրաձգության ժամանակ: Վիտալի Բալասանյանը 5-րդ շարասյան խոսափողներից մեկն է և փորձում է մեր ժողովրդի մեջ տեղեկատվական, հոգեբանական պատերազմի ստոր հնարքներ օգտագործելու միջոցով մոլորեցնել մարդկանց»,- ասաց Վ. Ավետիսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր