ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Մարուքյանը հիշեցրեց՝ ամիսներ առաջ քննադատել էր Տաթևիկ Ռևազյանի գործունեությունը
16:15, 16.10.2019 | mamul.am
10906 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի ամիս առաջ քննադատել եմ Քաղաքացիական ավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանի գործունեությունը Գյումրիի օդանավակայանին նվազ ուշադրություն դարձնելու համար, ինչպես նաև քննադատել այն, որ Ryanair-ի հետ նախնական պայմանավորվածության համաձայն՝ թռիչքներն իրականացվելու էին ոչ թե Շիրակ, այլ Զվարթնոց օդանավակայանից և առաջարկել այնպես անել, որ թռիչքները կազմակերպվեն Գյումրուց։

Առավոտյան տեղեկացանք, որ իռլանդական Ryanair ընկերությունը 2020-ի հունվարից թռիչքներ կիրականացնի Երևանից Հռոմ և Միլան, ամռանը՝ Բեռլին, իսկ Գյումրու օդանավակայանից՝ Մեմմինգեն՝ միջինում €35-ով:

Ողջունում եմ կառավարության այս որոշումն ու նվաճումը Ryanair-ի թռիչքները նաև Գյումրու օդանավակայանից կազմակերպելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր