ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Սա շատ կարևոր սոցիալական և կրթական կոմպոնենտ ունեցող նախաձեռնություն է նաև». Զարուհի Բաթոյան
22:40, 16.10.2019 | mamul.am
2703 | 0

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեք օր առաջ եմ վերադարձել Հռոմից, որտեղ իմ հանդիպած իտալացիներից մեկի առաջին խորհուրդը ուղիղ չվերթ ունենալն էր դեպի Հայաստան: Այս լուրը պետք է տարածել դրսում, որովհետև մենք հրաշալի հնարավորություններ ունենք տուրիզմի զարգացման համար, բայց այսօրվա լրահոսում ես ֆիքսեցի Տաթևիկ Ռևազյանի հնչեցրած շատ կարևոր միտքը, որը գուցե տուրիզմին չի վերաբերում: Նա հույս էր հայտնել, որ մեր հայրենակիցները ճամփորդելու հնարավորություն կունենան, այսինքն նաև նրանք, ում համար մինչ այս որևէ եվրոպական երկիր մեկնելը ճոխություն էր: Կարծում եմ, որ սա շատ կարևոր սոցիալական և կրթական կոմպոնենտ ունեցող նախաձեռնություն է նաև, որովետև ոչինչ այնքան չի փոխում մարդուն, որքան ճամփորդությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր