ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Կրասնոյարսկի բժիշկներին հաջողվել է մաս առ մաս հավաքել վթարից տուժած կնոջ դեմքի ոսկորները
01:10, 17.10.2019 | mamul.am
7097 | 0

Կրասնոյարսկի հիվանդանոցի շտապօգնության հիվանդանոցի վիրաբույժները փրկել են վթարից տուժած երիտասարդ կնոջ կյանքը՝ 5 ժամ տևող վիրահատության ընթացքում մաս առ մաս հավաքելով նրա դեմքի փշրված ոսկորները: Վթարի ժամանակ կնոջ գլուխն այնպիսի ուժգնությամբ էր հարվածվել տիտանե կոնստրուկցիաներին, որ նրա դեմքի միջնահատվածն ամբողջությամբ ջնջխվել էր: Չնայած ծանր վիճակին՝ կինը գիտակցությունը չի կորցրել և պատասխանել է հարցերին: Բարդագույն վիրահատությունից մեկուկես շաբաթ անց կինը կարողացել է քթով շնչել: Բժիշկները վստահեցրել են, որ նրա կյանքը փրկել է ամրագոտին:

Կրասնոյարսկի բժիշկներին հաջողվել է մաս առ մաս հավաքել վթարից տուժած կնոջ դեմքի ոսկորները
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր