ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Հ. Թումանյանի թանգարանում կգործի նկարիչ Արթուր Պետրոսյանի անհատական ցուցահանդեսը
14:10, 17.10.2019 | mamul.am
2333 | 0

Հոկտեմբերի 17-ից 20-ը Հովհ. Թումանյանի թանգարանում կգործի նկարիչ Արթուր Պետրոսյանի
(ԱրՊետ) անհատական ցուցահանդեսը:
Արթուր Պետրոսյանի «Հայաստան, իմ տուն» ցուցահանդեսին ներկայացվելու են 30-ից ավելի աշխատանքներ, որոնք պատկերում են Հայաստանը։ Ցուցադրությունը նվիրված է Հովհ. Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին։ «Հայաստան, իմ տուն»-ը նկարչի երկրորդ անհատական ցուցահանդեսն է։
Արթուր Պետրոսյանի աշխատանքային հիմնական ուղղությունը բնանկարներն են։ Աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ում, Եգիպտոսում, Ռուսաստանում, Մալազիայում, Լիբանանում, Սիրիայում, անհատական
հավաքածուներում։
Արթուր Պետրոսյանը երկար տարիներ աշխատում է Մատենադարանում որպես ավագ վերականգնող, վերանորոգել է մի շարք արժեքավոր ձեռագրեր։ Այս պահին վերականգնում է ամենահին թղթյա ձեռագիրը։

Բացումը՝ հոկտեմբերի 17, ժամը՝ 19:00-ին: Մուտքն ազատ է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր