ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Երկու խոշոր նախաձեռնություն՝ նվիրված ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանին
08:45, 18.10.2019 | mamul.am
2928 | 0

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ամերիկահայ բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սոնա Վանի նոր՝ «Հայրս ասում էր» գրքի շնորհանդեսը (ժամը՝ 17:30), որին կհաջորդի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Ռեքվիեմ անապատի համար» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ գրված Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» պոեմի հիման վրա (ժամը՝ 19:00)։

«Հայրս ասում էր» ժողովածուն ամփոփում է հեղինակի վերջին տարիներին գրած բանաստեղծությունները:

Վաչե Շարաֆյանի ռեքվիեմը գրվել է Սոնա Վանի մեկ այլ՝ համաշխարհային մեծ ճանաչում ունեցող «Լիբրետո անապատի համար» պոեմի հիման վրա։ Ռեքվիեմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Ռեքվիեմը գրված է մենակատարների, երգչախմբի և նվագախմբի համար։ Կատարողներ՝ Արծվիկ Դեմուրճյան, Նարինե Անանիկյան, «Հովեր» կամերային պետական երգչախումբ՝ ղեկավար Սոնա Հովհաննիսյան, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ խմբավար Պրեմիլ Պետրովիչ (Խորվաթիա)։

Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» պոեմը, որը նվիրվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, թարգմանվել աշխարհի 23 լեզուներով, արժանացել է պոեզիայի միջազգային ամենահեղինակավոր մրցանակներին՝ Չինաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կոլումբիայում, Աֆրիկայում, Թուրքիայում և այլ երկրներում ներկայացվելով ամենաբարձր հարթակներից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր