ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Կլիմայի փոփոխությունների դեմ պայքարող ակտիվիստները խափանել են Լոնդոնի մետրոյի աշխատանքը
16:35, 17.10.2019 | mamul.am
8132 | 0

Հոկտեմբերի 17-ին կլիմայի փոփոխությունների դեմ պայքարող ակտիվիստները խափանել են Լոնդոնի մետրոյի աշխատանքը, հաղորդում է Reuters գործակալությունը: Այնուհետև ցույցերը հանգեցրել են զայրացած ուղևորների և ցուցարարների միջև ծեծկռտուքի:
Ակտիվիստները բարձրացել են գնացքի տանիքին՝ նման կերպ արգելափակելով նրա շարժումը, իսկ ուղևորները փորձել են ակտիվիստներին դուրս բերել այնտեղից:
Բրիտանական տրանսպորտային ոստիկանությունը հայտարարել է, որ անկարգությունները տեղի են ունեցել Շադուելում, Ստրատֆորդում և Քենինգ-Թաունում, որոնք գտնվում են ֆինանսական Կանարի Ուորֆ թաղամասի մոտ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր