ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Զախարովան անդրադարձել է Ալիևի հայտարարությանն ու Նժդեհի հուշատախտակի քանդման պահանջին
20:50, 17.10.2019 | mamul.am
27044 | 1

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Արցախը Ադրբեջան է և բացականչական նշան»։ Նա ընդգծել է, որ ինքն Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղարը չէ և չի կարող իմանալ, թե ինչ նկատի ուներ Ալիևը՝ արտահայտվելով այս կամ այն հարցերի մասին։ «Մենք կարող ենք տալ մեր գնահատականը, այլ ոչ թե մեկնաբանել: Մենք տեսնում ենք մեծ քանակությամբ քաղաքական հայտարարություններ, որոնք արվում են երկու կողմերից՝ Երևանի և Բաքվի, ղարաբաղյան կարգավորման թեմայով: Մենք ելնում ենք այն բանակցային օրակարգից, որն ունենք սեղանին: Ռուսաստանն աշխատում է կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև համաձայնեցված փաստաթղթերով։

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը նաև անդրադարձել է հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի մասին մամուլում տարածված այն հաղորդագրություններին որ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի բնակիչները պահանջում են հայկական եկեղեցու տարածքից ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը: Զախարովան պատասխանել է, որ Ռուսաստանում եկեղեցին առանձնացված է պետությունից:

«Մեր տեսակետից մենք տվել ենք ինչպես ճեպազրույցների ձևաչափով, այնպես էլ արտգործնախարարության հատուկ զեկույցում: Մեր գնահատականը տեղին է, եթե մոտենանք պատմության տեսանկյունից»,- ասել է Զախարովան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր