ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Միամտություն կլինի կարծել, որ Փաշինյանի կառավարությունը սա չի հասկանում». Լուսինե Հարոյան
22:45, 17.10.2019 | mamul.am
4787 | 1

«Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ողջի գետի պատահարն այսօր նորից հիշեցրեց մի ցավոտ հարց` ինչու՞ Փաշինյանի կառավարությունը չի ուզում փոփոխություն անել Ընդերքի մասին օրենքում և բացահայտել ստվերային հանքատերերին:
Տեսեք՝ ինչ հետաքրքիր բան է ստացվում. ըստ ներկայում գործող օրենքի` հանքային ընկերությունում մինչև 10 տոկոս բաժնեմաս ունեցողը իրավունք ունի չբացահայտել իրական սեփականատիրոջը, այսինքն՝ պարզ է չէ՞, որ այս օրենքը հնարավորություն է տալիս ցանկացած մեկին, օրինակ, 8 հոգու կամ 8 ընկերության անունով ձևակերպել 10 տոկոս բաժնեմաս ու փաստացի տիրապետել 80 տոկոսին ու մնալ չբացահայտված:
Առնվազն միամտություն կլինի կարծել, որ Փաշինյանի կառավարությունը սա չի հասկանում: Իհարկե, հրաշալի հասկանում է ու գիտե: Հետո իրեն հեղափոխական հորջորջած ուժը պիտի որ առաջինը գլխապատառ բացահայտեր այդ ստվերային ոլորտը, ուր կոռուպցիան ծաղկում է: Ուրեմն ինչո՞ւ Փաշինյանի իշխանությունը մերժեց օրենքում նման փոփոխությունների ընդունումը:
Ինձ մոտ միայն մի պատասխան կա, որովհետև նրանք պայմանավորվածություններ ունեն այդ նույն սեփականատերերի հետ. պաշտպանել նրանց թալանի և ընդերքը ծվատելու իրավունքը, իսկ թե ինչ է դրա փոխարեն ստանում Փաշինյանի իշխանությունը, գուշակեք ինքներդ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր