Նախկին լրագրող, քաղաքագետ Նաիրի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լոուքոսթեր»՝ հայկական ձևով Ապրեն Հայաստանի շռայլ քաղաքացիները։ «Լոուքոսթերը» պարզվեց «լոուքոսթեր» է միայն առաջարկած ծառայությունների բնույթով ու որակով։ Իսկ այ ռեալ ծախսերի մասով այնքան էլ չէ, քանի որ փաստորեն Հայաստանի կառավարությունը օդանավակայանի ծառայությունների և բյուջետային հատկացումների միջոցով սուբսիդավորելու է ընկերության ավիաթռիչքների ուղետոմսերի արժեքի 70-75%-ը։ Իսկ այ, սեփական ավիաընկերություն ստեղծել ու նրան օժանդակել աշխարհի հետ ոչ ցամաքային, ոչ էլ օդային կապ չունեցող Հայաստանի կառավարության մտքով չի անցնի։ Թող հայերը ամեն օր 10-12 ժամ Լոս Անջելես-Երևան ուղիղ թռիչքի փոխարեն օրը մի քանի անգամ 20-24 ժամ տանջվեն Լոս Անջելես-ՄԱՍԿՎԱ ՏԵՂ-Երևան գծերում, շորթումների ու ստորացման ենթարկվեն Մոսկվայի օդանավակայաններում, բայց հարստացնեն Աէրոֆլոտին։ |