ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Ադրբեջանցիները հայերի կառուցած եկեղեցին հայտարարել են ալբանական
01:30, 18.10.2019 | mamul.am
5665 | 1

«ԱԼԲԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ. գույքահամար 4939»

Սույն բացատրությունն ենք կարդում Վարդաշեն քաղաքում (վերանվանվել է Օղուզ) 1830-1838 թթ. ընթացքում Առաքել Մուրադյանցի միջոցներով (ծախսը կազմել էր 15.000 ռուբլի. հետագայի նորոգությունները՝ 1898 և 1900-ական թթ. իրականացվել են կաշեգործ Մկրտիչ Հովսեփյանի ջանքերով և Աղեքսանդր Սիլիկյանի կտակած գումարով) կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցու հարավային որմին փակցված ցուցանակին:

Ահա, այս եկեղեցին է, որի արևմտյան ճակատին ագուցված շինարարական արձանագրությունը ոչնչացնելուց հետո ադրբեջանական թուրքն այն պիտակել է աղվանական, չնշելով ոչ եկեղեցու կամ կառուցողի անունները, ոչ կառուցման տարեթիվը կամ գոնե դարը:

Միշտ ձգտել եմ հեռու մնալ որևէ ազգի անվանարկելուց, բայց վանդալական գործողություններով ուղեկցվող այս կարգի կապիկությունների համատարած բնույթը հիմք է տալիս կասկածել ադրբեջանական թուրքի գանգում թեկուզ աննշան պարունակությամբ ուղեղի գոյության մասին...

Հ.գ. ի դեպ, սույն եկեղեցին կառուցած Առաքել Մուրադյանցը կառուցել էր նաև Ճալեթի Սբ. Աստվածածին վանքի նոր եկեղեցին, իսկ ավելի վաղ վերականգնել էր Վարդաշենի Սբ. Եղիշե առաքյալ ուխտատեղիի մատուռը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր