ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Կառավարությունը «Ryanair»-ին ոչ մի 5 միլիոն էլ չի տալու. ինչո՞վ է պայմանավորված ավիատոմսերի էժան գինը. «ՀԺ»
09:30, 18.10.2019 | mamul.am
6753 | 0

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկի՝ «Ryanair»-ի հայկական օդային տարածք մուտք գործելու լուրը երեկվանից հանրության շրջանում լայն հետաքրքրություն է առաջացրել: էժան գնով միանգամից 4 ուղղություններով ճամփորդելու (Հռոմ, Միլան, Բեռլին, Գյումրիից՝ Մյունխեն) հնարավորությունն առաջին հայացքից անհավատալի թվաց, ապա ոգևորեց ու տարվա մեծ ձեռքբերումների շարքում «գրանցվեց»: Սակայն, ընդամենը ժամեր անց սկսվեց քննադատությունների տեղատարափ:

Քննադատությունների թոփ եռյակի առաջին տեղում է «Ryanair»-ին «օդի տուրք»-ից (10 հազար դրամ) ազատելու որոշումը: Հոկտեմբերի 16-ին անդրադառնալով «Ryanair»-ի հետ համագործակցությանը ՀՀ վարչապետը նշել էր՝ բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երևանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը»: Քաղավիացիայի կոմիտեն նոր 4 ուղղությունների համար «օդի տուրքը» հանելու օրինագիծը ներկայացնելու է Խոհրդարան: Արդյունքում իռլանդական խոշորագույն ավիաընկերությունն առաջին է, որ կարող է ազատվել այս տուրքից:

Շատերի խորին համոզմամբ՝ պետբյուջեից ավիաընկերությանն է հատկացվելու տարեկան մոտ 5 միլիոն դոլար, եւ որ առանց բյուջեից խոստացված այդ գումարի Քաղաքացիական ավիացիայի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը ոչ մի հաջողության չէր հասնի իռլանդական ընկերության հետ բանակցություններում:

ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից չվերթեր կազմակերպելու համար «Ryanair» ավիաընկերությանը ՀՀ կառավարությունը որևէ ֆինանսական աջակցություն չի առաջարկել, բացի վարչապետի նշած արտոնությունից»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր