ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Վարչապետի եղբորորդու գործով վճիռը հրապարակվեց․ ի՞նչ պատիժ սահմանվեց․ «Ժողովուրդ»
09:35, 18.10.2019 | mamul.am
10799 | 0

«Ժողովուրդ»-ը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի ավտոմեքենայից գողություն կատարած անձի գործով վճիռը հրապարակվեց: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, թե ինչ պատիժ սահմանվեց դատարանի կողմից պատմական անուն ունեցող ամբաստանյալ Հունան Ավետիսյանի նկատմամբ, որ վերջինս թալանել էր ՀՀ վարչապետի եղբորորդու մեքենան:

Հիշեցնենք, որ Հունան Ավետիսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի հունիսի 04-ին` ժամը 11:00-ին, կոտրել է պահեստարան հանդիսացող Երևան քաղաքի Սիրահարների այգու դիմաց կայանված Սիփան Փաշինյանին պատկանող «Lexus RX 350» մակնիշի 35 UR 882 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետևի աջ դռան ապակին, մուտք է գործել ավտոմեքենայի սրահ, հափշտակել է 1 հատ 150 000 ՀՀ դրամ արժողությամբ HP ապրանքանիշի «Elitebook» տեսակի դյուրակիր համակարգիչ, 1 հատ 26.000 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքանիշի WiFi սարք. 1 հատ 2.500 ՀՀ դրամ արժողությամբ «GOLLA» ապրանքանիշի համակարգչային պայուսակ և 1 հատ 25.000 ՀՀ դրամ արժողությամբ, 20 տարվա հնեցմամբ «Արարատ» տեսակի կոնյակ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր