ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Քրդաբնակ շրջանների վրա շարունակվում են զինված հրոսակախմբերի հարձակումները». Կարեն Հովհաննիսյան
11:00, 18.10.2019 | mamul.am
2221 | 0

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քրդերը համաձայն չեն հրադադարի այս պայմանների հետ, որը Թուրքիան համարում է ոչ թե հրադադար այլ ժամանակավորապես ռազմական գործողությունների դադարեցում, որպեսզի սահմանի ողջ երկյանքով 32 կմ խորությամբ քրդական ուժերը ազատեն տարածքը: Քրդերը հայտարարում են, որ ընդունում են հրադադարը, բայց չեն ըդնունում հարձակման դեպքում չկռվելու մարտահարվերը, բացի դա քրդերը համաձայն են բացառապես սիրիական կառավարական զորքի առկայության դեպքում վայր դնեն զենքը:
Ռուսական Ռոսնեֆտը ոչ պաշտոնապես դադարեցրել է ևս մեկ հանքահորում աշխատանքները, որպեսզի ապահովի իր աշխատակիցների անվտանգությունը:
120 ժամ հրադադարի ժամկետը, որը Թուրքիան չի համարում հրադադար, համընկնում է Էրդողանի հոկտեմբերի 22-ի Սոչի այցի հետ, որտեղ հանիդպելու է Պուտինին:
Ըստ վերջին տվյալների, քրդաբնակ այն շրջանների վրա շարունակվում է զինված հրոսակախմբերի հարձակումները (որոնք վայելում են Թուրքիայի աջակցությունը), որոտեղ չեն հասել սիրիական կառավարական զորքերը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր