ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
Քրդերը համաձայնել են հրադադարի հաստատմանը․ Reuters
11:10, 18.10.2019 | mamul.am
8070 | 0

Սիրիայում քրդական կազմավորումները և կոալիցիա կազմող «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ը համաձայնել են հրադադար հաստատել, որի մասին ավելի վաղ հայտարարել էին ԱՄՆ-ը և Թուրքիան, հայտնել է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի հրամանատար Մազլում Կոբանին, գրում է Reuters գործակալությունը:
Ըստ Կոբանիի` համաձայնագիրը թույլ չի տա, որպեսզի Թուրքիան հասնի իր նպատակին: Նա հավելել է, որ համաձայնագիրը վերաբերում է Սիրիայի սահմանամերձ տարածքներին:
Ինչպես նշում է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի ներկայացուցիչ Էլդար Խալիլը, կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը հետագա «արյունահեղությունը կանխելու համար», հաղորդում է Al Hadath-ը:
Խալիլը նաև շեշտել է, որ «հրադադարի մասին համաձայնագիրը հանդիսանում է քրդերի կողմից թուրքական զորքերին և նրանց վարձկանների ուժեղ դիմադրության արդյունք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր