ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Կապանում գրքի տոն կկազմակերպվի
12:45, 18.10.2019 | mamul.am
2380 | 0

Սյունիքի մարզի Կապան քաղաքում կկազմակերպվի Գրքի տոն: Հոկտեմբերի 19-ին ժամը 14:30-ից Կապանի դրամատիկական թատրոնում կանցկացվեն վերջերս հրատարակված մի շարք բեսթսելեր գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդես-տոնավաճառ, որոնք կուղեկցվեն ելույթների խոսքերով ու երաժշտական համարներով: Նախաձեռնությունն իրականություն են դարձնելու «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը և «Սյուն» գրախանութների ցանցը:

Մասնավորապես, գրքի տոնի շրջանակում տեղի կունենա Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող Ջոնաթան Քոնլինի «Պարոն հինգ տոկոս» գրքի հայերեն և ռուսերեն տարբերակների, Քըրք Քըրքորյանի մասին պատմող Ուիլյամ Չ. Ռեմփելի «Խաղացողը» գրքի ռուսերեն տարբերակի, «Հովհաննես Թումանյան. հոբելյանական ընտրանի՝ նվիրված գրողի 150-ամյակին», «Կանայք Թումանյանի կյանքում», Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» գրքերի շնորհանդեսները:

«Մենք մշտապես շեշտում ենք՝ մեզ համար շատ կարևոր է, որ մարզաբնակ ընթերցասերն անմասն չմնա մշակութային միջոցառումներից: Այս անգամ մենք միանգամից մի քանի նշանակալից գրքեր կներկայացնենք Սյունիքում, որոնք հենց նոր են դուրս եկել տպարանից: Վստահ ենք, որ դրանք անպայման կհետաքրքրեն մարզաբնակ ընթերցողներին»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

Հրատարակչությունն առաջին անգամ չէ մշակութային միջոցառումները տանում մարզեր: Նմանատիպ նախաձեռնություններն արդեն իսկ բարի ավանդույթ են դարձել: Այս անգամ, բացի նոր գրքերից, հրատարակչությունն իր հետ մարզեր կտանի գրքերի բազմաբովանդակ տեսականի՝ մարզաբնակներին հաղորդակից դարձնելու ընթերցանությանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր