ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Կուսակցության գործունեությունը կասեցնելու պահանջով ՍԴ դիմելու իրավասությամբ օժտել Մարդու իրավունքների պաշտպանին. առաջարկ
13:05, 18.10.2019 | mamul.am
2395 | 0

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով ունկնդրումների ժամանակ առաջարկեց կուսակցության գործունեությունը դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու իրավասություն տալ Մարդու իրավունքների պաշտպանին, եթե կուսակցության անդամների ելույթներում կամ հրապարակումներում, քարոզչական ու ծրագրային նյութերում տարածվում են մարդու իրավունքները կոպտորեն խախտող գաղափարներ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչն առաջարկեց նաև պետական աջակցություն տրամադրել ՏԻՄ մակարդակում համամասնական ընտրություններին մասնակցած կուսակցություններին ու դաշինքներին: Բացի այդ, լրացուցիչ ֆինանսանվորում տրամադրել ՏԻՄ ու ԱԺ ընտրություններին մասնակցած ու անցողիկ շեմը հաղթահարած այն կուսակցություններին ու դաշինքներին, որոնք մանդատների 40-60 տոկոսը տրամադրել են կանանց, իսկ այդ լրացուցիչ տրամադրված ֆինանսներն էլ ուղղել ներառական ծրագրերի իրագործմանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր