ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ անդամ՝ Սիրիայում ռազմական գործողություններից հետո». Չեխիայի նախագահ
14:05, 18.10.2019 | mamul.am
3856 | 0

Սիրիայի հյուսիսում Անկարայի ռազմական գործողությունները հանդիսանում են պատերազմական հանցագործություն, ուստի Թուրքիան չի կարող անդամակցել Եվրոմիությանը: Այս մասին հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը՝ Barrandov հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Կարծում եմ, որ Թուրքիան սկսել է պատերազմական հանցագործություն, և, հետևաբար, նա առնվազն չի կարող ընդունվել Եվրոմիություն»,- ասել Է Զեմանը:
Զեմանը խոսել է քրդերի արժանապատվության մասին՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։

«Քրդական ստորաբաժանումները ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ամենաարդյունավետ ուժն էին: Մենք նրանց կարիքն ունեինք, երբ պետք էր պայքարել ահաբեկիչների դեմ: Քրդերին դավաճանեցին Ամերիկան և Եվրոպան»,- հավելել է Զեմանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր