ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Լարիսա Ալավերդյանը կոչ է անում պատգամավորներին՝ պայքարել հայհոյանքների դեմ
13:15, 18.10.2019 | mamul.am
3334 | 1

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը

«ՀՀ իրավական մարտահրավերները և հնարավոր լուծումները» խորագրով քննարկման ժամանակ, անդրադարձավ սոցցանցերում հայհոյանքներին:

«Հիմա ի՞նչ է, չենք կարո՞ղ դրա դեմն առնել: Ես ընդունում եմ, որ որևէ անձի նկատմամբ հայհոյանքը, որը գրվում է, հրապարակվում է՝ Հայաստանի հանդեպ արտահայտած հայհոյանք է: Եթե մենք մեզ ընկալում ենք որպես կիրթ հասարակություն, ապա, կարծում եմ, որ ամեն մեկս իր ուժի չափ պետք է արտահայտվի դրա մասին և վերջ դրվի այն երևույթին, որն ամբողջովին աղավաղում է հայության, Հայաստանի և հայեցի հասարակարգի պատկերը»,- կարծիք հայտնեց նախկին օմբուդսմենը՝ դիմելով Ազգային ժողովի պատգամավորներին: «Ես հիմա դիմում եմ խորհրդարանականներին՝ կոչ անելով, որ իրենք օր առաջ, ժամ առաջ արտահայտվեն և հրապարակայնորեն կոչ անեն՝ վերջ դնել այդ երևույթին: Ինչ վերաբերվում է «Իմ քայլը» խմբակցությանը, ես որպես կյանքի ճանապարհ անցած մարդ, հորդորում եմ չսպասել, որ բանը հասնի առաջնորդին»:

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ հայհոյանքներն իրականացվում են ցուցադրական՝ «հայտնի մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով, որպեսզի ազդեն հանրային գիտակցության վրա, ինչը նշանակում է, որ մեր 30 տարվա արածը չենք կարողանում արժևորել և գնահատել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր