ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Եթե այս հարցում խորհրդարանը չհաջողի, վախենամ՝ երբեք չունենանք խորհրդարանական ժողովրդավարություն». Դ. Իոաննիսյան
15:30, 18.10.2019 | mamul.am
2998 | 0

«ՀՀ-ում տարիներ շարունակ կուսակցական համակարգը սպանվել է: Մեր երկրում կուսակցությունների ինստիտուտ, կուսակցական համակարգ, ըստ էության, չկա». այս գնահատականի հեղինակն «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոանիսյանն է: Ըստ նրա՝ սոցհարցումների համաձայն՝ կուսակցությունների հանդեպ հանրային վստահությունը 2-5 տոկոսի սահմաններում է: Եվ, ըստ էության, ներկայիս խորհրդարանի առաքելությունը կուսակցական համակարգի կերտումն է: «Եթե այս հարցում խորհրդարանը չհաջողի, ապա մենք՝ վախենամ, ՀՀ-ում երբեք չենք ունենա խորհրդարանական ժողովրդավարություն»,- կանխատեսեց բանախոսը:

Նա այն ենթադրությունը հայտնեց, թե գուցե «Իմ քայլին» ձեռնտու է քաղաքական մրցակցության մեջ լինել հին ուժերի հետ: «Բայց ես սրտանց չեմ ուզում հավատալ, որ հեղափոխությամբ իշխանության եկած այդ ուժը այդ շահն ավելի բարձր տեղում կդնի, քան հանրային պետական շահը:

Դ. Իոաննիսյանը ներկայացրեց մի առաջարկ, որն իր կարծիքով կլուծի կուսակցությունների մի քանի խնդիր: Այսպես՝ առաջարկվում է յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն տալ սեփական հայեցողությամբ որոշել, թե իր վճարած հարկերի որոշ մասը ո՞ր կուսակցությանն է փոխանցելու: Դա հնարավորություն կտա քաղաքացիներին քաղաքական գործընթացներին մասնակցել ու դրանց վրա ազդել ոչ միայն ընտրությունների ու ցույցերի միջոցով: Երկրորդ՝ դրանով կպարզվի այս կամ այն կուսակցության իրական համակիրների թիվը: Եթե կլինեն այնպիսի կուսակցություններ, որոնք նման 50-100 համակիր չեն ունենա, դրանց գործունեությունը կկասեցվի: Եվ երրորդը՝ Դ. Իոաննիսյանի պնդմամբ՝ այդ կարգավորմամբ, ֆինանսավորման փակ շղթայից դուրս գալու հնարավորություն կստեղծվի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր