Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.22, EUR 526.33, RUB 7.47, GBP 610.79
+2 °C, +2 °C ... +13 °C Վաղը`+13 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Այսպես մենք հանցագործ շղթայից դուրս չենք գա». Զառա Հովհաննիսյան
05:20, 19.10.2019

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետության հանդեպ վստահություն կարող է լինել միայն այն դեպքում, երբ պետությունը սեփական քաղաքացիների նկատմամբ փոխի վերաբերմունքը։ Մարդու հանդեպ մոտեցումն է, որ կարող է վստահություն ներշնչել պետության նկատմամբ, որ այս երկրում մարդը, անկախ նրանից թե ով է՝ արվեստագետ է, թե գործարար, հանրային ծառայող է, թե լրագրող, կուսակցական է, թե հասարակական գործիչ, հանցանք գործած քաղաքացի է, թե օրենքները հարգող ու պահպանող, պաշտպանված իրեն զգա, որ իր հանդեպ այլևս անարդարություն չի լինելու։ Երբ պետությունը յուրաքանչյուրին չվերաբերվի որպես նախկին, ներկա կամ ապագա հանցագործի, այդ ժամանակ կվերականգնվի արդարությունը։ Իսկ այսպես, մենք հանցագործ շղթայից երբևէ դուրս չենք գա»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր