Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.46, EUR 526.02, RUB 7.42, GBP 613.63
+2 °C, +1 °C ... +12 °C Վաղը`+10 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Նա Ազգային ժողովից դուրս է եկել, անցել դիմացի փողոցը, դարձել ՍԴ նախագահ». Ալեն Սիմոնյան
14:40, 18.10.2019

«Ոչ մի տարօրինակ բան չկա, իրավապահները գործում են իրենց լիազորությունների և ժամկետների սահմանում, թե այդ ժամկետներն ով ինչի՞ հետ է կապում, դա արդեն անհատական խնդիր է»,- անդրադառնալով Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելու հանգամանքին, ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, ԱԺ փոխնախագահը նկատել է. «Ակնհայտ է, որ ՀՀ-ում կա ճգնաժամ և դատական ճգնաժամը ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես ընդունվում է: Կարող եմ ասել, որ այն միանշանակ լուծվելու է: Հրայր Թովմասյանն ուզենա-չուզենա... իհարկե, իր ուզելով չի, քանի որ Հայաստանի Հանրապետությունում կա օրենք, կա ժողովրդավարություն, կա օրինական ընտրված իշխանություն՝ ի տարբերություն Հրայր Թովմասյանի: Եվ ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս դեպքում ևս, ով ինչ ուզում է, թող ասի: Սերժ Սարգսյանն էլ էր ասում՝ ես մինչև 2030 թվականը մնալու եմ: Չմնաց»:

Ալեն Սիմոնյանը «մնացածին» էլ հորդորեց՝ «անիմաստ գործողություններով աչքի չընկնել»:

«Եկեք չպատմեմ, թե ինչ հայտնի պայմաններից ելնելով է Հրայր Թովմասյանը դարձել ՍԴ նախագահ: Ո՞վ չգիտի: Նա Ազգային ժողովից դուրս է եկել, անցել դիմացի փողոցը, գնացել, դարձել է ՍԴ նախագահ: Սերժ Սարգսյանի համար դրանից առաջ մի հատ Սահմանադրություն է գրել, ապահովել է նրա իշխանությունը, Սերժն էլ նրան տարել, նստեցրել է այդ պաշտոնին: Ո՞վ չգիտի այդ մասին, կամ ո՞վ չգիտի ինչի համար է ստացել այդ պաշտոնը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր