Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.46, EUR 526.02, RUB 7.42, GBP 613.63
+2 °C, +1 °C ... +12 °C Վաղը`+10 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Մեկնարկում է «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ փառատոնը
08:45, 19.10.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 19-22-ը` Տավուշի մարզում և նոյեմբերի 7-20-ը` Երևանում կանցկացվի «Արմմոնո Plus» հանրապետական թատերական փառատոնը:
Փառատոնի բացումը տեղի կունենա հոկտեմբեր 19-ին` Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի դահլիճում: Փառատոնի մարզային փուլի շրջանակում` Իջևանում, Բերդում, Նոյեմբերյանում և Դիլիջանում կցուցադրվի «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» մոնոներկայացումը: Բեմադրությունը` Արմեն Սարգսյանի, դերակատար` Լիանա Ավետիսյան: Տեղի կունենան նաև հանդիպումներ թատերական գործիչների հետ:
«Արմմոնո Plus» հանրապետական թատերական փառատոնն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է, և արդեն իր յուրահատուկ տեղն է զբաղեցրել երևանյան փառատոների շարքում: Այն մի հարթակ է, որտեղ երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները: Լավագույն մոնո ներկայացումները կցուցադրվեն նաև «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում` 2020 թվականին:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր