ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ես իմ անուշ Հայաստանի» գրքի շնորհանդեսը՝ Ազատության հրապարակում
09:05, 19.10.2019 | mamul.am
3674 | 0

Հոկտեմբերի 20-ին Բուկինիստ ընկերությունը կազմակերպել է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» գրքի շնորհանդեսը՝ Ազատության հրապարակում: Միջոցառումը անց է կացվում Ավրորայի միջոցառումների շրջանակներում:

«Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում».... մոտ 100 տարի առաջ գրված այս բանաստեղծությունը բոլոր ժամանակներում, ինչպես և այսօր, անզուգական գլուխգործոց է: «Տաղարան» շարքը Չարենցը նվիրել է կնոջը՝ Արփենիկին: Այս շարքի վերջին բանաստեղծությունն է «Ես իմ անուշ Հայաստանի»-ն, որը սկսել է գրել 1920 թվականին Երևանում և ավարտել՝ 1921 թվականին Մոսկվայում, երբ ընդամենը քսաներեք-քսանչորս տարեկան էր: Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, ստանձնեց այս բանաստեղծության՝ աշխարհի տարբեր լեզուներով թարգմանելու պատասխանատու աշխատանքը: Այս գրքում ընդգրկված են բանաստեղծության՝ 35 լեզուներով թարգմանությունները: Գիրքը նկարազարդված է Մարտիրոս Սարյանի կտավների դրվագներով:

Գիրքը կազմել է Գոհար Չարենցը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր