ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Կենտրոնական հոսպիտալի որոշ բաժանմունքներում բուժական գործընթացը դադարեցվել է». ՊՆ խոսնակ
16:10, 18.10.2019 | mamul.am
3818 | 0

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության զարգացման շրջանակներում մշտապես իրականացվում են հոսպիտալների շենքային պայմանների բարելավման և գործիքային վերազինման աշխատանքներ։
Ներկայումս վերանորոգման աշխատանքներ են իրականացվում ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, որի պատճառով բուժօգնության ծավալները խիստ սահմանափակվել են և որոշ բաժանմունքներում բուժական գործընթացը դադարեցվել է։ Նկատի ունենալով նշված հանգամանքը, մինչև վերանորոգման ավարտը և հոսպիտալի բնականոն աշխատանքների վերականգնումը զինծառայողների ընտանիքի անդամների, երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակառուների, մարտական գործողությունների մասնակիցների և զինծառայողներին հավասարեցված անձանց բուժօգնությունը կկազմակերպվի քաղաքացիական բժշկական հաստատություններում` պետության կողմից երաշխավորված բուժօգնության կազմակերպման ծրագրի շրջանակներում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր