ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Հայաստանը Թուրքիայի կազմում պատկերող սկանդալային քարտեզի հետքերով
19:45, 18.10.2019 | mamul.am
10947 | 1

Բուլղարիայում հոկտեմբերի 27-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների նախընտրական շրջանում բուլղարական մամուլում տարածվել է մի քարտեզ, որի հրապարակումը Facebook-ում վերագրվում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին: Հիշյալ քարտեզում Բուլղարիայի տարածքի մի մասը ցույց է տրվում որպես Թուրքիայի տարածք, գրում է Emenihaber.am-ը:

Քարտեզին կից Աքարը գրել է. «Մենք ոչ մեկի տարածքի նկատմամբ հավակնություններ չունենք, մենք միայն վերադարձնելու ենք այն, ինչը մերն է»:
Բուլղարիայի արտգործնախարարության աշխատակիցները հանդիպել են Սոֆիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հասան Ուլուսոյի հետ: Դեսպանը հայտնել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարն այդպիսի քարտեզ չի հրապարակել: Իսկ թուրքական աղբյուրը պնդում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարի անունով կեղծ էջ է բացվել facebook-ում և նախարարի պաշտոնական էջում այդպիսի հրապարակում չի եղել:

Նշենք, որ այդ քարտեզում Թուրքիայի տարածքի մեջ է ընդգրկվել նաև Հայաստանն ամբողջությամբ, Սիրիայի հյուսիսային շրջանները` Հալեպը ներառյալ, հյուսիսային Իրաքի Էրբիլի, Քիրքուքի և Մոսուլի շրջանները, Իրանի Խոյի և Ուրմիայի շրջանները, Վրաստանի Աջարիայի շրջանը, Հունաստանի Սալոնիկի շրջանը, Էգեյան ծովի կղզիները և Կիպրոսն ամբողջությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր