ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է»». Կ. Վրթանեսյան
20:05, 18.10.2019 | mamul.am
4260 | 1

Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ ԱԱԾ-ն հարցաքննում է ՍԴ նախագահի դստրերին, ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից ավել է՝ այդ գրառումը դեռ չի հեռացվել։

Նշեմ, որ պետական կայքերի անվտանգության ապահովվումը նույնպես ԱԱԾ գործառույթն է։ Բայց երևի այնքան զբաղված են Հրայր Թովմասյանին «վնասազերծելով», որ ռեսուրս չի մնացել իրենց ուղիղ պարտականությունները կատարելու...

Նոր սքրինշոթն արեցի»:

Թարմացում. Ջնջեցին էջը, վերջապես»

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր