ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Սարհատի հրաժարականում ներկայացված հիմնավորումները շատ են մտահոգում». Սաքունց
21:00, 18.10.2019 | mamul.am
5449 | 0

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ եմ ափսոսում Սարհատի հրաժարականի համար, բայց, Սարհատի ներկայացրած հիմնավորումները՝ հրաժարականի հետ կապված, բարձրացված հարցերն ավելի շատ են մտահոգում:

Սարհատ Պետրոսյանի նման մտածող, իր ողջ էությամբ մտավորական անհատի ներկայությունը կառավարման համակարգում միմիայն պատիվ կբերի ցանկացած ժողովրդավարական իշխանությանը:

Որպես պատասխանատու անհատ՝ նա ոչ թե դուռը շրխկացնելով է հեռանում, այլ բարձրացնում է վերստին պետական նշանակության հարցեր:

Պետք է տրվեն բացատրություններ և պարզաբանումներ՝ հիշատակված պաշտոնատար անձանց կողմից:

Բայց ոչ միայն պարզաբանումներ, այլև խնդիրների լուծման վերաբերյալ իրենց մոտեցումները պետք է ներկայացնեն:

Մենք պետք է և իրավունք ունենք տեղեկանալու մի ամբողջ կարևոր բնագավառում իրականացվող քաղաքականության մասին պարազաբանումներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր