ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ մենք չարդարացված չափերի ժամանակ ենք անարդյունավետ ծախսում ներքին խնդիրների վրա, մեր հարևան երկրում՝ թյուրքական պետությունների յոթերորդ համագումարում, պետության ղեկավարի մակարդակով հնչում են խոսքեր՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։ |