ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Դուք էս ի՞նչ հիստերիա եք դրել, այ անամոթներ». Կարինե Հարությունյան
21:45, 18.10.2019 | mamul.am
8424 | 1

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2008-ին ձերբակալվածների մեջ մի տղա կար, անունը մոռացել եմ, աչքը վնասվել էր Մարտի 1-ի ջարդի ժամանակ: Իբր վիրահատել էին, հետ տարել գաղութ, տեսողությունը չէր վերականգնվում: Մի հաշվեհամար ունեի, որով մի քիչ օգնեցի քաղբանտարկյալներին, էդ տղայի մայրը օգնություն ստացողների մեջ էր, փողը ձեռքի մեջ լուռ հեկեկում էր խմբագրությունում: Մի քանի տեսակի ցավ կար էդ կնոջ աչքերում. տղայի վիճակը, անզորությունը, ամոթը, որ փող է վերցնում...
Դուք էս ի՞նչ հիստերիա եք դրել, այ անամոթներ: Գնացե՛ք, թաքուն տեղերն աղոթեք, որ սենց իշխանության օրոք եք պատասխանատվության ենթարկվում: Բա որ ձեզանից բեթարներին հանդիպեիք, կաշիներդ քերթեին, երևի ծպտուն չհանեիք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր