ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Հյուսիսային Կիպրոսի ղեկավարը սպառնալիքներ է ստացել՝ Սիրիայում Թուրքիայի գործողությունը դատապարտելու համար
00:30, 19.10.2019 | mamul.am
3088 | 0

Թուրքիայում շարունակում է մեծ աղմուկ հանել այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետության նախագահ Մուստաֆա Աքընջի արձագանքը՝ Թուրքիայի կողմից Սիրիայում սկսած և ժամանակավորապես դադարեցրած «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վերաբերյալ։ Հայտնում է Ermenihaber-ը:

Այդ հայտարարության մեջ Աքընջըն ասել էր, որ Թուրքիայի կողմից նախաձեռնած «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունից, «ոչ թե ջուր է հոսում, այլ՝ արյուն»։ Այս հայտարարությունը խստորեն դատապարտեցին Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։

Տեղի ունեցածից հետո, հայտնի է դարձել, որ Աքընջըն այդ հայտարարության պատճառով մահվան սպառնալիքներ ու հայհոյանքներ պարունակող նամակներ է ստացել։ Ինքնահռչակ երկրի նախագահականն էլ նամակի հեղինակների անուններն ուղարկել է ոստիկանություն և դատախազություն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր