ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
50 հազար դրամով կտուգանվեն․ փոփոխություններ գնված ապարանքը հետ վերադարձնելու գործընթացում․ «Ժողովուրդ»
10:30, 19.10.2019 | mamul.am
5954 | 0

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Այսօր Հայաստանի հագուստի, կոշիկի խանութների մեծ մասի ներսի պատերին շատ հաճախ կարելի է հանդիպել «Գնված ապրանքը հետ չի ընդունվում» գրությանը, ինչը, ըստ մասնագետների, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում է: Նշված օրենքը հստակ ասում է, որ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում ոչ պարենային ապրանքը հետ վերադարձնել: Բայց Հայաստանում օրենքի այդ կետը չի պահպանվում: Յուրաքանչյուր խանութ իր կանոններով է շարժվում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս երևույթը շուտով կվերանա մեր երկրի առևտրի, սպասարկման ոլորտում: Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարել. վաճառողը սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն` ոչ պարենային ապրանքը փոխարինելու և վերադարձնելու պայմանների վերաբերյալ, հակառակ դեպքում կտուգանվի 50 հազար դրամով»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր