ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Նիկոլ Փաշինյան, միʹ ընդունեք Սարհատ Պետրոսյանի հրաժարականը». Ռուզաննա Խաչատրյան
11:15, 19.10.2019 | mamul.am
6624 | 1

Կադաստրի կոմիտեի մամուլի խոսնակ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին երկու տարվա մեջ երկրորդ անգամ հրաժարական են տալիս անմիջական ղեկավարներս: Երկուսն էլ՝ չափազանց նվիրված իրենց գործին, հմուտ ու պրոֆեսիոնալ, ուղնուծուծով հասկացող իրենց ղեկավարած ոլորտը, պայծառ, գերժամանակակից, շրջադարձային, ոլորտը հիմնահատակ վերափոխող ծրագրերով, երկուսն էլ՝ արդարամիտ, կոռուպցիան քոքահան անելու համակարգային մոտեցումներով...

Դրա համար էլ պինդ կպած չեն աթոռից, ու նյարդերը ժամանակից շուտ են տեղի տալիս: Բայց սենց լավ չի: Նիկոլ Փաշինյան և կառավարություն, միʹ ընդունեք Սարհատ Պետրոսյանի հրաժարականը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր