ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Գեղարքունիքում Opel-ը շրջվել է ձորն ու բռնկվել. կան զոհեր և վիրավորներ
12:55, 19.10.2019 | mamul.am
6915 | 0

Հոկտեմբերի 19-ին, ժամը 02:54-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մարտունի-Մադինա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, այրվում է ավտոմեքենա, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Մադինա ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մովսես Խ., ծնված 2001թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 30 մ սահել դեպի դաշտամիջյան հատված, շրջվել և բռնկվել: Վարորդը տեղում մահացել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։14-ին, մարվել՝ 03։45-ին։ Այրվել են ավտոմեքենան և մոտ 7000 քմ խոտածածկ տարածք:

Փրկարարները վարորդի դին և տուժածներին մոտեցրել են շտապօգնության մեքենային: Ուղևորները՝ Դավիթ Ղ-ն (ծնված 2001թ.), Գարիկ Հ-ն (ծնված 2001թ.) և Արսեն Ս-ն (ծնված 2002թ.), հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ գրանցվել է Դավիթ Ղ-ի մահը, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր