ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ստվերի դեմ պայքարում աննախադեպ հաջողություններ ունենք». Ն. Փաշինյան
13:00, 19.10.2019 | mamul.am
7779 | 0

Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բավարարված է վերջին մեկ ու կես տարում ՊԵԿ-ի աշխատանքով. «Ըստ ության, ՊԵԿ-ն իմ առաջադրած խնդիրները մակրոմակարդակում լուծել է: Միկրոմակարդակում, իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ, որ պետք է լուծվեն: Այս առումով ռազմավարության ընդունումը շատ կարևոր է` այդ լուծումներն իրականցնելու համար»,- նշել է նա:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարության օրակարգից դուրս չի եկել ստվերի դեմ պայքարը. «Մեկ ու կես տարվա ընթացքում ստվերի դեմ պայքարում աննախադեպ հաջողություններ ունենք, աննախադեպ ծավալի ձեռքբերումներ: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ այդ հաջողությունները առավելագույնը չենք համարում, և մենք պետք է հետևողականորեն շարժվենք այդ ճանապարհով»,- ասել է նա:

Առավել մանրամասն` տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր