Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ֆեյբուքյան էջում հայտնում է. «Այսօր` վաղ առավոտյան Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Մաթևոսյանի գրառման հետքերով այցելել են Արարատի մարզի Արմաշ գյուղ, որտեղ դրենաժային ջրերում հայտնաբերել են տիրազուրկ ձկնորսական ցանց։ Ցանցում առկա 3 մանրաձուկը և կրիայի 1 ձագը, վերադարձվել են բնական միջավայր։ Ձկնորսական ցանցն առգրավված է՝ հետագա ոչնչացման նպատակով։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները տարածքում իրականացրած շրջայցի ընթացքում այլ ձկնորսական ցանցեր չեն հայտնաբերել։ |