ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Նիկոլ Փաշինյա՛ն, այսպես էլ չի հաջողվի, հույս չունենաք». Լուսինե Հարոյան
14:20, 19.10.2019 | mamul.am
6598 | 2

«Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում բացարձակապես ոչինչ չի փոխվել` ինչպես նախկինում իշխանությունը պատկանում էր կլանների և գործում էր զուտ այդ կլանների շահերի տրամաբանության մեջ, ինչպես նախկինում դատարանները գործում էին վերևից ցուցումով, նույնը շարունակվում է հիմա:
«Լիդիանը» դատը չի շահել իրականում, պարզապես այն պահից, երբ Փաշինյանը հասկացավ, որ կոշտ դիմադրության է հանդիպելու Ամուլսարի հարցում, որոշեց գնալ այլ ճանապարհով, այն է` Լիդիանին հաղթելու հնարավորություն տալ իրավական դաշտում. ահա թե ինչու «Լիդիանի» դեմ հայց ներկայացրած բնապահպանության տեսչությունն անգամ դատական նիստերին չի մասնակցել, դատարանն էլ որոշում է կայացրել վերևից ցուցումով:
Հիմա թող մեկը հակափաստարկ բերի ասածիս:
Իսկ մինչ այդ նոր թատրոններ կբեմադրվեն, հաց ու կրկեսներ. մինչ կմտածեն Քոչարյանի թատրոնի նոր սցենարը, մենք «կըմբոշխնենք» Հրայր Թովմասյանի բազմասերիանոց սերիալը:
Նիկոլ Փաշինյան, այսպես էլ չի հաջողվի, հույս չունենաք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր