ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Տեղի ունեցավ այն, ինչ համոզված եմ՝ ոչ ոք չէր ուզի լիներ». Արա Վարդանյան
01:10, 20.10.2019 | mamul.am
13469 | 4

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի օր առաջ տեղի ունեցավ այն, ինչ համոզված եմ՝ ոչ ոք չէր ուզի լիներ:
Քաղաքականությունը հասավ անվերադառնալի կետին (point of no return): Իշխանությունը զավթածները հասան ընտանիքի անդամներին: Երբ ամիսներ առաջ, նախագահ Քոչարյանին ամեն ձև վնասելու մոլուցքով տարված, գործ էր կարվում Սեդրակ Քոչարյանի վրա, ինձ սխալմամբ թվաց, որ դա եզակի դեպք է և այլևս չի կրկնվի: Բայց դատելով նրանից, թե ինչ է կատարվում այս օրերին Հրայր Թովմասյանի ընտանիքի շուրջ, գալիս ես մեկ եզրահանգման` մեր երկիրը ընկել է անհայրենիք, անհավատ և որևէ սրբություն չունեցող մարդկանց ձեռքը: Ոʹչ, սա այլևս մեկ անձ չէ, սա կաստա է, որում ընդգրկվելու համար պետք է տիրապետես ամենավատը լինելու նուրբ արվեստին: Ինչքա՜ն վատ, այդքան ավելի լավ:
Դուք կին, երեխա, ծնող չունե՞ք: Դուք հասկանո՞ւմ եք, որ ներքաշելով մեր երեխաներին և ծնողներին ձեր կեղտոտ գործերի մեջ, ներքաշում եք նաև հենց ձեր երեխաներին և ծնողներին: Դուք այրում եք ձեր նմաններին ներելու բոլոր կամուրջները: Չնայած համոզված եմ, որ ձեր պլաններում չկա Հայաստանում ապրելու որևէ նախադրյալ: Դուք փախչելու եք, հենց որ հասնեք ձեր նպատակին` Հայաստանը և Արցախը ոչնչացնելուն: Լավ իմացեք, չի ստացվելու, չեք փախնելու ու հատ առ հատ պատասխան եք տալու:

Ձեզ ջնջելու են Հայաստանի պատմության էջերից, քանզի դուք հայ կոչվելու իրավունք չունեք: Պատրաստվեք, շատ շուտով սկսելու եք բացատրություններ տալ արածների համար, բայց էլ լսող չի լինելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր