ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Այսօր մենք սկիզբ ենք դրել մի քաղաքի, որի մասին երկար երազել ենք». Հայկ Մարության
16:25, 19.10.2019 | mamul.am
3854 | 1

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հոկտեմբերի 19-ին «Էրմիտաժ»-ի գլխավոր տնօրեն Պյոտր Պիոտրովսկու հետ այցելել է «Կարմիր բլուր»:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու հոկտեմբերի 8-ի որոշմամբ՝ Պ. Պիոտրովսկուն շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: Այն հավաստող վկայականը Երևանի տոնի օրը հանդիսավորությամբ հանձնվեց թանգարանի գլխավոր տնօրենին:

Բ.Պիոտրովսկու ղեկավարությամբ թանգարանում մեծ ուշադրություն է դարձվում ուրարտարական շրջանին, նա միշտ հետաքրքրվում է Կարմիր բլրի ճակատագրով և իր պատրաստակամությունն է հայտնել՝ օժանդակել բարեկարգմանն ուղղված քայլերին:

Այցի ընթացքում քաղաքապետը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ:

«Այսօր մենք դրել ենք սկիզբ մի քաղաքի, որի մասին երկար երազել ենք: Եվ ես կարծում եմ, որ մեր երազանն ի կատար է ածվելու»,- ասաց նա:

Քաղաքապետը պատասխանեց այն մեղադրանքներին, թե Երևանի օրը նշելու համար քաղաքի բյուջեից մեծ գումարներ են ծախսվել: Նա ասաց, որ անցյալ տարի 600 միլիոն դրամով այդ գումարը նվազեցվել էր, նույնն արվել է նաև այս տարի, և խնայողությունն էլ որակի հաշվին չի կատարվել:

«Մենք հավատարիմ ենք մեր խոստմանը՝ ապակենտրոնացնում ենք Երևանը: Եթե անցած տարիներին բոլոր միջոցառումները Կենտրոնում էին տեղի ունենում, ապա այս տարի բյուջեն հավասար կիսել ենք 12 վարչական շրջանների միջև, և բոլոր վարչական շրջաններում տեղի են ունենում նույն մակարդակի համերգային ծրագրեր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր