ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Իջևանի ծննդատանը 23-ամյա կինը մահացած պտուղ է ծննդաբերել
18:05, 19.10.2019 | mamul.am
6255 | 0

Տավուշի մարզի բնակիչ, 50-ամյա Սենիկ Ս.-ն, հոկտեմբերի 18-ին, ոստիկանության Իջևանի բաժին հայտարարություն է տվել, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, «Իջևան» բժշկական կենտրոնի ծննդատան բժիշկները ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները, ինչի հետևանքով իր հարսը՝ 23-ամյա Դիանա Մ.-ն, ով 32 շաբաթական հղի է եղել, ծննդաբերել է մահացած պտուղ և դրա մեջ մեղադրել է բժիշկներին, այդ թվում՝ մանկաբույժ-գինեկոլոգ, Իջևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Վարդուհի Վ.-ին, քանի որ վերջինիս հորդորով են կեսարյան հատում արել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, միևնույն ժամանակ «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին հայտնել են, որ «32 շաբաթական մահացած պտուղ, նորմալ տեղեկացված ընկերքի շերտազատում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Դիաննա Մ.-ն:

Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր