Ինչպես հայտնի է, Կրասնոյարսկի երկրամասում «Սիսիմ» ոսկու հանքում տեղի է ունեցել երկու ամբարտակների փլուզում: Հանքի նախկին աշխատողներից մեկը RenTv-ին պատմել է, թե ինչպիսի ստրկական պայմաներում են իրենց պահել: Զոդող վարպետի խոսքերով՝ ընտանիքին կերակրելու համար աշխատողներն ամեն օր ստիպված են եղել վտանգել իրենց կյանքը: Բողոքողներին վռնդել են աշխատանքից: Հեռացողներն ստիպված են եղել միայնակ անցնել տայգայով՝ տուն հասնելու համար: Տղամարդիկ անտառով 20 կմ ճանապարհ են կտրել՝ մոտակա գյուղ հասնելու համար: Ընդ որում, աշխատանքից ազատվողներին ոչ մի կոպեկ չեն վճարել: Հանքում անվտանգության նորմելը չեն պահպանվել: Այդ անտանելի պայմաններում աշխատողները ոչ միայն աշխատել են, այլև՝ ապրել ցուրտ վագոններում կամ խիճիթներում՝ զուրկ որևէ հարմարությունից: «Սիսիմ» ոսկու հանքը մտնում է «Սիբզոլոտո» հոլդինգի կազմի մեջ: Վերջինի ստորաբաժանումներում իրականացվող ստուգումները երևան են հանել բազմաթիվ խախտումներ: Հիշեցնենք, որ շաբաթ օրը Շչյոտկինո ավանում տեղի է ունեցել միաժամանակ 2 ամբարտակի փլուզում: Ջրի հոսքը տարել է բանվորների ժամանակավոր կացարանները, որոնցում ապրելիս է եղել ավելի քան 70 մարդ: Նրանցից 15-ը մահացել է, 2-ը հոսպիտալացվել է, 5-ը համարվում է անհետ կորած: Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ, առգրավվել են ընկերության փաստաթղթերը: Այսօր արդեն հայտնի է դարձել տնօրեն Մակսիմ Կովալկովի, ղեկավարի ու լեռնային մասնաճյուղի վարպետի ձերբակալության մասին: Նրանք կհարցաքննվեն: |