ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Ռոստովում միտումնավոր հրկիզմանը զոհ է գնացել 7 մարդ, 5-ը՝ երեխա
18:10, 20.10.2019 | mamul.am
11970 | 0

ՌԴ Ռոստով քաղաքում երեկ բռնկված խոշոր հրդեհը միտումնավոր հրկիզման հետևանք է եղել: Այս մասին տեղեկացում է Life.ru-ն: Ինչպես հայտնի է, խոշոր հրդեհը բռնկվել էր բնակելի շենքի երկրորդ հարկում, զոհերից 5-ը երեխաներ են՝ 1-8 տարեկան: 7-րդ զոհի ինքնությունը դեռ հայտնի չէ, միայն հաստատված է, որ նա տղամարդ է: 3 մարդ հոսպիտալացված է: Կինն, ում 2 երեխաները հրդեհի զոհ են դարձել, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Աղբյուրը հայտնում է, որ կասկածյալն արդեն ձերբակալվել է: Նա 1982 թվականին ծնված տղամարդ է: Հանցագործության դրդապատճառները չեն հաղորդվում

Կասկածյալի հարցաքննություն
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր