ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Էրդողանը հնչեցրել է Սիրիայում ռազմական գործողությունների վերսկսման նախապայմանները
10:45, 21.10.2019 | mamul.am
7404 | 0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնչեցրել է Սիրիայում ռազմական գործողությունների վերսկսման նախապայմանները, հայտնում է թուրքական NTV-ն:

Թուրքիան Վաշինգթոնի հետ համաձայնության գալուց հետո 120 ժամով դադարեցրել է ռազմական գործողությունները Սիրիայում, որպեսզի Սիրիայի դեմոկրատական ուժերի կոալիցիա կազմող քրդական ստորաբաժանումները հնարավորություն ունենան դուրս գալ սահմանային անվտանգության գոտուց:
Պահանջը չկատարելու դեպքում Էրդողանը Եվրոմիության և Միացյալ Նահանգների ղեկավարներին խոստացել է վերսկսել ռազմական գործողությունները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր